Չես էլ կարող պատկերացնել, որ այն անասելի բարի եւ ժպտադեմ կնոջից, ումից հավանաբար գուլպա ես գնել' Հայաստանում առաջին Բոինգ նստողն ու թռչող բորտուղեկցորդուհին է…
Տիկին Ռոզան Ֆիրդուսի տոնավաճառում հագուստ է վաճառում: Արդեն 15 տարի, տարին 365 անգամ նույն գործողությունն է անում. «բացում» սեղանը, գցում ծածկոցը, խնամքով շարում ապրանքն ու սկսում աշխատանքային օրը:
Գործն ավելի է դժվարանում ձմռանը, երբ գործին խառնվում է անտանելի ցուրտը:
… Եվ միայն զրույցի ընթացքում է պարզվում, թե ինչքան պատմելու բան ունի նա: Նրա խենթացնող գեղեցկության կողքով անտարբեր անցնել չի կարողացել անգամ կինոռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը եւ նրան դեր է առաջարկել ֆիլմում' մի օր պատահաբար հանդիպելով փողոցում:
Այսօր նա ուղեւորներին չի սովորեցնում փրկվել, ամրագոտի կապել... այլ իր ամենօրյա հացն է վաստակում:
Հենց նա էլ դարձավ իմ երկրորդ ֆիլմի հերոսուհին…