Պատգամավոր Լյովա Խաչատրյանն այսօր էներգետիկայի նախարարին ասել է, որ նախկինում գյուղացին արթնանում էր՝ կնոջը սիրում, սուրճը դնում էր գազօջախին, սուրճ խմում և գնում գոմ՝ իր անասուններին կերակրելու և մյուս տնտեսական հոգսերը հոգալու: Մինչդեռ հիմա սուրճը դնում է գազօջախին, գնում գոմ, կերակրում անասուններին, գալիս և երկրորդ անգամ սիրում կնոջը, բայց սուրճը դեռ չի հասնում եռման աստիճանի:

 

Ի պատասխան՝ նախարար Արմեն Մովսիսյանը գյուղացուն խորհուրդ է տվել ավելի դանդաղ սիրել կնոջը:

 

Այո, տեղի է ունեցել կառավարության փորձի փոխանակում գյուղացու հետ: Կառավարությունն էլ է դանդաղ սիրում ժողովրդին, քանի դեռ հասարակական կրքերը չեն հասել եռման աստիճանի: Չեք վախենում, որ գյուղացի մարդ է, կնոջը այդքան երկար սիրելուց ձանձրացած, որոշի հիմա էլ իր սերն արտահայտի հայրենի կառավարության նկատմամբ:

 

Բայց, կատակը կատակ, պարոն նախարար, ուզում եք վսյո տակի մի քիչ գազի կալորիան ավելացրեք: Վախենամ, որ եթե հասարակական կրքերը հասնեն եռման աստիճանի' իշխանություններին պլետներով սեքսն էլ չփրկի...

 

Վարուժան Բաբաջանյան