Երբ մի քանի օր առաջ Ազգային ժողովում մի քանի պատգամավորներ, այդ թվում՝ երիտասարդ պատգամավորներ, բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին ամբիոնից հանեցին Երևան-Սևան մայրուղի, որտեղ ծովագյուղցիները ձեռքերը պարզած նախարարի համար լավ լևի եկամուտներ ապահովող ձուկ են ծախում, ու հասկացրին նրան, որ «ընգեր ջան, դու Սևանի իշխան չես, որ եկել ես մեր տուն ու քեզ զգում ես՝ ինչպես ձուկը ջրում», ընդ որում՝ այն ջրում, որի օգտագործման գինը դու, հարց է թե ինչու, ուզում ես բարձրացնել, կամ որ «քեզ նորմալ հարց են տալիս, բարի եղիր նորմալ պատասխանել ու քո՝ պղտոր ջրում ձուկ որսացող ձկնաբուծական ուղեղով մարդկանց «խորը սխալմունքի մեջ» մի գցիր, որովհետև կարող է միամիտ ինքդ խորտակվես էդ սխալմունքի խորության մեջ», այդ ժամանակ մեր «վունդերքինդ» նախարարը վեր կացավ և գլուխը կախ, սուսուփուս, մեղայականով ելույթ ունեցավ ամբիոնից, թե «ինչ եմ արել, չարություն եմ արել?»:
Բայց չարություն անելու մեղադրականը նախարարի նման տղու համար «ասնավանի էր» միայն պատգամավորների ասածով, իսկ այ լրագրողները... դե մենք էդքան չկանք, ու մեզ կարելի է դասեր տալ, մենք էդքան մակարդակ չունենք, որ կարողանանք մեզ թույլ իր նման մարդուն, ում «բարձրագույն գիտելիքները» սահմանափակվում են ընդամենը ամբիոնից կմկմալով մեղայական կարդալով, այլ ոչ թե պատգամավորների հնչեցրած հարցերին մասնագիտական առումով ճիշտ ու գրագետ պատասխաններ տալով, մոտենալ ու հարց ուղղել... իսկապես, մեր մակարդակն իրոք այդքան «բարձր».... մենք այդքան ցածր չենք, որ ոմն նախարարի պատվի արժանացնենք ու հարցեր տանք նրան... Իսկ նրան դասեր տալու համար երևի պետք է պատգամավորական մանդատ ունենալ, թե չէ միայն գրագետ ձևակերպմամբ խիստ ու ազդեցիկ խոսքը նրան չի զգաստացնի, քանզի եթե իրեն իրապես տեղին դաս տվողները չլինեին պատգամավորներ ու դա չլիներ ԱԺ բարձր ամբիոնից, «մեծն» գործադիրը դժվար գիտակցեր, թե ինչ չարություն է արել ինքը!!!