Մարդու մասին չի կարելի դատել առաջին հայացքից: Արժանիքները սովորաբար պատված են համեստության քողով, թերությունները քողարկված են կեղծավորության դիմակով: Եթե դուք հանգամանորեն զննեք այն մարդկանց, որոնք ոչ ոքի չեն կարող գովաբանել, բոլորին պարսավում են և ոչ մեկից գոհ չեն, ապա դուք կիմանաք, որ դրանք այն նույն մարդիկ են, որոնցից ոչ ոք գոհ չէ: Ոչ այնքան խելքը, որքան սիրտն է օգնում մարդուն մերձենալ մարդկանց հետ և հաճելի լինել մարդկանց: Մենք պետք է փնտրենք այն անձանց համակրանքը, ում ցանկանում ենք օգնել, այլ ոչ թե նրանցը, ումից օգնություն ենք սպասում: Նա, ով ձեռուոտ է ընկնում ուրիշների համար, միշտ լի է վստահությամբ իր նկատմամբ' որպես մարդու, որը ձգտում է արդարության: Խնդրելով կամ համառորեն ձգտելով որևէ բանի իր համար, նա շփոթվում ու ամաչում է, ինչպես այն մարդը, որը պնդերեսությամբ ողորմություն է խնդրում: Իր պարտքը եռանդով կատարելու համար մարդն իրեն վարձատրում է բավարարվածությամբ, որը նա զգում է, և չի հոգում այն գովեստների, պատվի և երախտապարտության մասին, որոնք նրան մերժում են: