Վաղը ՀՀ ԱԺ չորս խորհրդարանական խմբակցությունների անունից Սահմանադրական Դատարան ենք հանձնելու «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի ընդունման վերաբերյալ մեր անհամաձայնության և սահմանադրական կարգով այն վիճարկելու դիմումը:
Փաստացի խոցելի խումբ է դարձել հասարակության ամենաբանուկ և աշխատունակ խավը, որոնց էլ անդրադառնում է օրենքը՝ տարածվելով 1974թ.-ից հետո ծնված անձանց վրա: Հարգելի' ՀՀ քաղաքացիներ, երիտասարդներ և բոլոր նրանք ովքեր մտահոգ են այս խնդրով, կոչ եմ անում միանալ մեզ, վաղը՝ դեկտեմբերի 17-ին, ժամը 12:00-ին, Ազատության հրապարակում:
Միասնական երթով քայլենք, և մեր արդարացի բողոքի ու անհամաձայնության դիմումը հանձնենք Սահմանադրական Դատարան: