Աղջիկների, տղաների սեռական հասունացման առանձնահատկությունները

 

 

Սեռական (վերարտադրողական) համակարգի գործունեությունը կարգավորվում է նյարդային և ներզատական (էնդոկրին) համակարգի կողմից: Երկու սեռերի սաղմերի մոտ էլ սեռական օրգանները ձևավորվում են միանման, հետագայում դրանք տարբերակվում են: Սեռական տարբեր օրգաներն զարգանում են հղիության տարբեր շրջաններում (ժամկետներում), ուրեմն հղիության նորմալ ընթացքին հանգստացնող յուրաքանչյուր ազդակ կարող է առաջացնել որևէ արատ:


Իգական սեռական համակարգ


Իգական սեռական համակարգը կազմված է սեռական գեղձերից, ձվարաններից և օժանդակ սեռական օրգաններից' արգանդից, արգանդափողերից, հեշտոցից, արտաքին սեռական օրգաններից և կրծքագեղձերից:
Ձվարանները կատարում են մանկածնական և ներզատական ֆունկցիաներ: Ձվարանի մանկածնական ֆունկցիան իգական սեռական բջիջներ (ձվաբջիջներ) առաջացնելն է, որոնցից բեղմնավորման ժամանակ առաջանում է պտղաձուն: Ձվարանների ներզատական ֆունկցիան իգական սեռական հորմոններ (էստրոգեններ) առաջացնելն է, որոնք նպաստում են կնոջ օրգանիզմին: Երկրորդ սեռական հատկանիշների զարգացմանը: Իգական սեռական օրգանները լինում են արտաքին և ներքին:


Արտաքին իգական օրգաններն են' մեծ և փոքր ամոթաշրթերը, ծլիկը և հեշտոցը:
Ներքին սեռական օրգաններն են ' ձվարաններ, արգանդափողեր, արգանդը, հեշտոցը, որոնք տեղակայված են փոքր կոնքի խոռոչում:


Արական սեռական համակարգ


Կազմված է ամորձիններից և հավելուներից: Ամորձինների ներզատական ֆունկցիան տեստոստերոն հորմոնի արտադրությունն է, որի շնորհիվ տղաների մոտ ձևավորվում են երկրորդ սեռական հատկանիշները: Մյուս ֆունկցիան դա արական սեռական բջջի (սպերմատազոիդների) առաջացնելն է: Արական սեռական օրգանները լինում են արտաքին և ներքին:
Արտաքին սեռական օրգաններն են' առնանդամը, և ամորձապարկը:
Ներքին սեռական օրգաններն են' սերմնածորանը, սերմնալարը, սերմնաբշտերը, շագանակագեղձը, կուպֆերիան գեղձերը:

Աղջիկների, տղաների սեռական հասունացման
առանձնահատկությունները


Աղջիկների մոտ


Ֆիզիկական և սեռական հասունացման ընթացքում ի հայտ են գալիս երկրորդ հատկանիշները, որոնք հայտնվում են որոշակի հաջորդականությամբ:
Աղջիկների մոտ արդեն 8-9 տարեկանում նկատվում է կոնքի շրջագծի և ազդրերի ենթամաշկային ճարպաշերտի հաստացում: 9-10 տարեկանում կրծքի պտուկների աճ, 10-11 տարեկանում կրծքագեղձի աճի սկիզբը, 11 տարեկանում ցայլքի մազակալում կանացի տիպով, 13 տարեկանում պտուկների պիգմենտավորում, կրծքագեղձերի մեծացում, 1-ին դաշտանի հայտնվելը, 13-14 -ը անութափոսերի մազակալում, դեմքի բշտիկների առաջացում,
16-18 տարեկանում աճի դանդաղում:
Դաշտանը սովորաբար հայտնվում է 13.5 տարեկանում, սակայն հնարավոր է անհատական զգալի տատանումներ 9 տարեկանում կամ 15-16 տարեկանում: Դաշտանը տևում է 3-6 օր, իսկ ընդմիջումը նրանց մինև 21-30 օր:
Դաշտանադադարը տեղի է ունենում 45-48 տարեկանում:


Տղաների մոտ
Տղաների մոտ սեռական հասունացումը սկսում է ավելի ուշ քանի աղջիկների մոտ և ընդանում է բավականին բուռն է: Յուրաքանչյուր փուլ տևում է 1-2 տարի: 3 տարեկանից սկսվում է բշտիկների առաջացում դեմքի վրա, տեղի է ունենում դեմքի մազակալում, ցայլքի մազակալում տղամարդկային տիպով, անութափոսի մազակալում, ձայնի մուտացիա, 14 տարեկանում սկսվում է արտադրվել սպերմա, դրա ինքնաբերաբար արտադրումը, որը ավելի հաճախ կատարվում է գիշերը կոչվում է երազախաբություն : Տղամարդու օրանիզմում սպերմատազոիդների և սեռական հորմոնների առաջացումը տեղի է ունենում մինչև 50-55 տարեկանը, այնուհետև աստիճանաբար հետ է զարգանում:


Սեռական հասունացման ստադիաները որոշվում ե ելնելով երկրորդային սեռական հատկանիշների արտադրությունից:

 

Տարբերում են սեռական հասունացման 5 ստաձիա'
1.Համապատասխանում է պրեպուրերտալ շրջանին:
Աղջիկների մոտ հասունացման շրջանի սկսելու վկայությունը կրծքագեղձերի մեծացումն է, իսկ տղաների մոտ ամոձիների մեծացումը, որը շատ դեպքերում չի նկատվում:
2.Երկու սեռի մոտ էլ ի հայտ է գալիս ցայլքի մազակալում:
3.Դաշտանի հայտնվելը, իսկ տղաների մոտ սերմնազատումը, 3-4 ստաձիայի անցման շրջանում:
5.Համապատասխանում է հասուն մարդու վիճակին:
Դեռահասների աճը և զարգացումը պահանջում են լիարժեք սնունդ հարուստ վիտամիններով, հանքային աղերով: Ֆիզիկական և մտավոր աշխատանքը, սպորտով զբաղվելը հասարակական աշխատանքը նպաստում են դեռահասի ներդաշնակ զարգացմանը, առողջ, ուժեղ և հոգեպես հարուստ անհատի դաստիրակմանը: