ԻԻՀ բանակի Խաթամ-Օլ-Անբիա օդային պաշտպանության զորանոցի հրամանատարի խոսքերով ` մինչև առաջիկա շաբաթ , «Արաշ» ռադարային համակարգը տեղակայվելու է Իրանի ռազմաբազաներից մեկում :
Շաբաթ օրը Թեհրանում տված մամլո ասուլիսում ` ԻԻՀ բանակի Խաթամ-Օլ-Անբիա օդային պաշտպանության զորանոցի հրամանատար Դերզորավար Ֆարզադ Էսմայիլին շեշտել է , որ «Արաշ» ռադարային համակարգը չափազանց բարձր հեռահարություն ունի և կարող է բարձրացնել Իրանի օդային պաշտպանունակությունը :
Անդրադառնալով «Էս-200» հրթիռային համակարգում փոփոխություններ կատարելու կապակցությամբ Իրանի զինյալ ոժերի գլխավոր հրամանատարի հայտարարությանը , Դերզորավար Ֆարզադ Էսմայիլին ասել է .
- «Էս-200» հրթիռային համակարգը այսօր բացի «Էս-200» հեռահար հրթիռներից կարող է նաև «Սայյադ-2» հրթիռներ արձակել : Այսինքն տեխնիկական երկու տարբերություններով երկու տարբեր հեռահարություններով հնարավոր կլինի կիրառել «Էս-200» հրթիռային համակարգը ՝ սպառնալիքները դիմագրավելու համար :
ԻԻՀ բանակի Խաթամ-Օլ-Անբիա օդային պաշտպանության զորանոցի հրամանատարը տեղեկացրել է բարձր հեռահարությամբ ու մարտունակությամբ օժտված «Շալամչե» հրթիռներով «Մերսադ-2» համակարգի փորձարկման մասին և հավաստիացրել է . «Անցյալ ամիս իրականացված փորձարկված համակարգը գործում է անօդաչու թռչող սարքերի դեմ» :