Ամանորը նոր կյանք սկսելու հրաշալի առիթ է, եւ որպեսզի Նոր տարում ամեն ինչ սկսենք «մաքուր էջից», անհրաժեշտ է ամեն վատ բան թողնել անցյալում, մոռանալ վեճերն ու անհաջողությունները: NEWS.am STYLE-ը ներկայացնում է մի քանի քայլեր, որոնք պետք է հասցնել անել մինչեւ Ամանոր:
1. Մոռանալ վատը: Ամանորին նոր կյանք սկսելու գլխավոր նախադրյալներից մեկն այս է: Թողե’ք ամեն վատը հին տարում, մոռացե’ք դժվարություններն ու դժբախտությունները: Աշխատեք տարեմուտը դիմավորել բարձր տրամադրությամբ:
2. Ներել եւ հաշտվել: Ամանորից առաջ անպայման հաշտվեք այն անձանց հետ, ում հետ վիճել եք' ներելով նրանց ամեն բան: Թողե’ք վիրավորանքները հին տարում:
3. Կատարել խոստումը: Եթե որեւէ մեկին ինչ-որ բան եք խոստացել, ապա կատարեք ձեր խոստումը մինչեւ տարվա ավարտը:
4. Վերադարձնել պարտքերը: Պետք չէ տարին սկսել' չմարելով անցնող տարում կուտակած պարտքերը: Ազատվե’ք այդ բեռից, որպեսզի Ամանորը թեթեւ սրտով դիմավորեք:
5. Դասավորել դարակը եւ զգեստապահարանը: Տան «ամանորյա մաքրություն» գրեթե բոլորն են անում: Հատակը, ջահը, պատուհանները լվանալու հետ մեկտեղ մի’ մոռացեք կարգի բերել ձեր սենյակն ու ավելորդ բաներից ազատել դարակներն ու զգեստապարարանը:
6. Գնել ամանորյա զգեստ: Ցանկալի է Ամանորը դիմավորել նոր զգեստով, որպեսզի տարին հաջող լինի, ուստի որեւէ գեղեցիկ զգեստ, զարդեր եւ կոշիկ գնեք ձեզ համար:
7. Զարդարել տունը եւ տոնածառը: Ամանորն առանց տոնածառի անհնար է պատկերացնել: Ժամանակ տրամադրեք նաեւ տունը տոնին համապատասխան զարդարելու համար:
8. Կարգի բերել արտաքինը: Եթե քաշի հետ կապված խնդիր ունեք' աշխատեք նիհարել մինչեւ Նոր տարի: Փոփոխություններ կատարեք սանրվածքում, թարմացրեք ձեր արտաքինը' նոր կերպար ստեղծելով:
9. Նվերներ գնել: Անպայման ձեր սիրելիների համար նվերներ գնեք եւ փաթեթավորեք ամանորյա ոճով:
10. Դեն նետել անպետք իրերը: Եվ, վերջապես, ազատվեք տան ավելորդ, անպետք ու հին իրերից, որպեսզի Նոր տարում «տեղ լինի» նորերի համար: