...Գոհարը մնաց անդրդվելի: Ուր էլ որ եղել է Գոհար Գասպարյանը, ինչ մեծագույն պարգևներ ու գնահատականներ էլ որ ստացել է, մնացել է իր հայրենի հողի հավատարիմ զավակը՝ նրանից սնվելով ու սնելով, պանծացնելով նրան: Այս իմաստով հատկանշական է երգչուհու պատասխանը լրագրողի հարցին, թե՝ «Տիկին Գոհար, Ձեր անթիվ հյուրախաղերի մեջ ինչն է Ձեզ ամենամեծ ուրախությունը պարգևել… Որն է եղել Ձեր ամենամեծ ուրախությունը»: Եվ հնչել է անկեղծ ու խորիմաստ պատասխանը՝ «Ամենամեծ ուրախությունս եղած է Տուն վերադառնալս»…