Միամիտ հարցերի շարքից մի հարց' երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրապարակավ հայտնում է իր կարծիքը հասարակական լայն հնչերանգ ստացած ինչ-որ հարցի մասին, ընդ որում հարց, որի առնչությամբ շուտով Սահմանադրական դատարան պետք է դիմեն ու ՍԴ-ն պետք է որոշում կայացնի, դրանով իսկ ճնշում չի՞ բանեցնում ՍԴ-ի վրա, չի՞ միջամտում ՍԴ-ի գործերին: Ասենք, երբ Սյունիքի նախկին մարզպետի որդու հարցով հասարակությունը Սերժ Սարգսյանի խոսքին էր սպասում, նա լռեց, քանի որ' "հարցը գտնվում էր իրավապահների ուշադրության կենտրոնում", այսինքն այդ պարագայում և միշտ էլ նախքան ցանկացած դատարանի որոշումը, վճիռը, երբ խոսում է նախագահը' չի ճնշո՞ւմ արդյոք դատարանին...