Մաքսային միություն մտնելիս Հայաստանը պետք է օրենսդրական հսկայական փոփոխություններ կատարի, ասվել է օրենքի կաճառում: Փաստորեն Հայաստանը գտնվում է պերմանենտ փոփոխությունների շրջապտույտում: Անընդհատ օրենսդրական, ինստիտուցիոնալ բարեփոխումներ են արվում: Ասոցացման համար տարներով փոփոխվեցին, հիմա, փաստորեն, դրանք պետք է համադրվեն մաքսայնացմանը: Օրենսդրական, այսինքն՝ ինստիտուցիոնալ բարեփոխումների այսպիսի դինամիկան բացի չինովնիկներին ուրիշ երկրների օրենքներ սովորելուց ու դրանք ժամանակ առ ժամանակ սոփեստական փաստարկների տեղ կիրառելուց բացի որևէ առաջընթաց չի կարող ապահովել: Համակարգը այսպիսով ենթարկվում է պարզ քաոսի, որովհետև ոլորտները կայացման հենց առաջին քայլից հետո անցնում են կառուցվածքային այլ ձևերի: Դե, իսկ որ մաքսայինում էլ անելիք չկա, նույնիսկ Մոսկվայում էլ գիտեն: Բատկան ու Աթան էլ չգիտեն, թե իրենք ինչ են անում այնտեղ, և մաքսային տարածք աարտահայտությունն այս պարագայում եվրոպական տերմինով ռուսական խոտան է: