Նալբանդյանն ու Դավութօղլուն 1 ժամ 20 րոպե հանդիպում են ունեցել, որից հետո Նալբանդյանը հեռացել է հանդիպման վայրից, ԱԳ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն էլ ասել է, որ մամլո հաղորդագրություն կլինի, իսկ Դավութօղլուն էլ մամլո ասուլիս է ունեցել միայն թուրք լրագրողների հետ:
Բոլորի համար պարզ է, որ արտաքին քաղաքականություն մշակողները մտավոր իմպոտենտներ են, քանի որ նույնիսկ Հայաստանի տարածքում կամավոր բոլոր գործիքները հանձնում են թուրքերին: Հեսա հայկական մամուլը հղում կկատարի թուրքական մամուլին, իսկ հայ հայրենասերները կհելնեն կասեն ինչու եք թուրքական մամուլին հղում կատարում:
Թուրքական մամուլին հղում կատարելու գլխավոր մեղավորը Հայաստանի իշխանությունն է, քանի որ ամեն ինչ թաքուն է անում ու հանրության համար վտանգավոր գործարքների մասին չի կարողանում տեղյակ պահել: Այդ իսկ պատճառով Հայաստանի հանրությունը Սաբահից է իմանում տարածքներ հանձնելու գործարքների մասին ու շատերը հավատում են այդ գործարքների իրական լինելու փաստը, քանի որ դրա համար հիմնավոր պատճառներ կան: