12 օր առաջ Ուկրաինայում կորած աշակերտուհուն գտել են սպանված։ 15-ամյա աղջիկը նոյեմբերի 30-ի առավոտյան տանից դուրս էր եկել դասավանդողի մոտ գնալու համար եւ այլեւս չէր վերադարձել։
«Պարզվել է, որ երբ աղջիկը մտել է շենքի մուտք, հարկերից մեկում գտնվել է մի թմրամոլ, ով վերանորոգելիս է եղել հարեւանի դուռը։ Նա գործիքով հարվածել է աղջկա գլխին եւ տարել իր բնակարան, որտեղ էլ խեղդամահ է արել։ Աղջկա իրերը գցել է աղբատարը, որպեսզի թաքցնի հանցագործության հետքերը, իսկ դիակը տեղադրել ճամպրուկի մեջ եւ տարել քաղաքից դուրս։ Տղամարդն արդեն ձերբակալվել է», - ուկրաինական լրատվամիջոցներին հայտնել են ՆԳ նախարարության լրատվական ծառայությունից։ Աղջկա դիակն ուղարկվել է դատաբժշկական փորձաքննության։
Հեղինակ` «Փաստինֆո»