Երգչուհի Սոֆի Մխեյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե ինչո՞ւ վերջին շրջանում նոր ստեղծագործություններ չի ներկայացրել եւ այսքան ժամանակ ինչո՞վ է զբաղվել:

«…Պարզապես ցանկացա կիսվել ձեզ հետ… Գուցե շատերդ հարցնեք՝ ինչու չկամ, վերջերս նոր ստեղծագործություններով հանդես չեմ գալիս, նոր երգեր չեմ ներկայացնում… Իմ հարազատ հանդիսատես. վերջին 6 ամիսների ընթացքում ես ունեցա պատիվ եւ հնարավորություն համերգային տարբեր նախագծերով շրջագայելու աշխարհի շուրջ 25 քաղաքներով… Ահռելի մեծ հաճույք եւ պատասխանատվություն էր սա, որը, ցավոք, անտեսանելի մնաց Հայաստանի հանդիսատեսի՝ Ձեզ համար։ Բայց այն վերաբերմունքը, ջերմությունն ու սերը, որ ես ստացա, ստիպելու են ինձ էլ ավելի աշխատելու եւ նորանոր հաջողություններով ուրախացնելու իմ ԲԱՐԵկամներին, եւ վշտացնելու էլի իմ, բայց Չարակամներին։) »,- գրել է երգչուհին:

Բացի այդ, երգչուհին նոր լուսանկար է հրապարակել եւ մակագրել. «…Այս լուսանկարն էլ հասցրել եմ երկու երկրների խաչմերուկում։)))))»:

Իսկ վերջում Սոֆին ներկայացրել է, թե որ քաղաքներում է համերգային ծրագրով եղել:

« Հ.Գ. Ահավասիկ իմ այցելած երկրների եւ քաղաքների ցանկը.

Մոսկվա
Թիֆլիս
Նովոռոսիյսկ
Ստավրոպոլ
Կրասնոդար,
Դոնի Ռոստով
Վոլգոգրադ
Վորոնեժ
Սարատով
Սամարա
Նիժնի Նովգորոդ
Տյումեն
Եկատերինբուրգ
Սանկտ Պետերբուրգ
Սոչի
Բելգիա
Իսպանիա
Ռիգա
Շվեդիա
Բոստոն
Նյու Յորք
Լոս Անջելես»:

NEWS.am STYLE