Ռուսաստանի Իրկուտսկի մարզի Ուսոլյե Սիբիրսկոյե քաղաքի 26-ամյա երիտասարդը նոթբուքով լոգանք ընդունելու ժամանակ մահացել է: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»:

Ըստ նախնական վարկածների՝ երիտասարդը լոգանք ընդունելու ժամանակ նա ջուրն է գցում նոթբուքը և հոսանքահարվում:

Երիտասարդի մահվան հանգամանքը ստույգ պարզելու համար նշանակվել է դատական փորձաքննություն:

operative.am