Միշտ չէ, որ հասարակության մեջ կա այս կամ այն բացասական երևույթը, այս կամ այն բացասական կերպարները, այս կամ այն հոռի բարքերը, այս կամ այն տրամադրությունները, և այլն:
Հեռուստատեսությունը, ռադիոն, մամուլը դրանք ներկայացնելով, կամ թեկուզ ուզենալով բարձրաձայնել երևույթի գոյության մասին կամ դրա առաջացման վերահաս վտանգների , խորամուխ լինելու դրա էության, պատճառահետևանքային կապերի մեջ՝ նպատակ ունենալով ուղղակի այն գիտակցված դարձնել հասարակության համար և դրանով մաքրել, առողջացնել հասարակությունն կամ նրա այս կամ այն շերտը, շատ հաճախ ուղղակի իրենք են դառնում նմանատիպ, նմանօրինակ երևույթ , կերպար, վարք ու բարք, տրամադրություններ և այլն ծնելու պատճառ:
Շատ հաճախ վերոհիշյալ երևույթ , կերպար, վարք ու բարք, տրամադրություններ և այլն ուղղակի մեր ընտանիքներ են ներխուժում հենց նույն ինֆորմացիայի միջոցների չգիտեմ ինչպես ձևակերպեմ՝ ջանքերի, թէ առնվազն այլ նպատակներ հետապնդելու//օրինակ բիզնես նպատակներ և այլն// հետևանքով:
Արդյունքում այն բավականին երկար տևողությամբ «մատուցելուց» անում է նաև իր սև գործը՝ հասարակության մեջ ստեղծելով համապատասխան նախադրյալներ նույն գործոնների կայացման, ավելին՝ հարատևման համար:
Օրինակները բազում են և այդ չափով նաև մտահոգիչ:
Հ.Գ.Ոլորտը լուրջ վերաբերմունքի կարիք ունի նաև հասարակության ակտիվ մասնակցությամբ՝ առնվազն ԶԳՈՒՇԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ցուցաբերելու իմաստով, թէ չէ շատերը//համենայնդեպս ոչ քչերը// հեռուստատեսությունից հնչող արտահայտությունը, ժարգոնը, ինտոնացիան, մամուլի էջերում սևով սպիտակին գրվածը, ռադիոեթերից հնչող միտքը և այլն ուղղակիորեն ընդունում են որպես ԲԱՑԱՐՁԱԿ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ