Մրցույթ են հայտարարել՝ տարվա լավագույն ակտիվիստ․ ուրեմն իմ անձնական չորուցամաք կարծիքով ով որ էդ մրցանակը վերցնի տարվա ամենավատ ակտիվիստն ա ու իրա պայքարը իմիտացիա ա՝ մեդալ ստանալու ակտ...
ակտիվիզմը գերազանցիկություն չի ու դրա մեջ բրենդավորվելու, էլիտա դառնալու, պարծենալու, թռվռալու ոչ մի բան չկա․
եթե դու ակտիվիստ ես էդ 2 պարզ բանի մասին ա խոսում՝
նախ դու քո բնական պարտականությունն ես կատարում, որը ստացել ես ծնվածդ օրվանից՝ տիրություն արա էն միջավայրին, որում ապրում ես․ ծիծաղելի կլիներ չէ, եթե նույն կարգի այլ բաների համար էլ մրցանակ տային, ասենք տարվա լավագույն օրենքներ չխախտողը, տարվա լավագույն մարդ չսպանողը, տարվա լավագույն իրա էրեխեքին դաստիարակողը ու տենց ու տենց․․․․
մեկ էլ մեկ-մեկ էն մասին ա խոսքում, որ քո պարտականությունները էնքան ժամանկ չես կատարել, որ իշխանությունները լկստվել են ու նստել գլխիդ․ ոնց որ թե սրա մեջ էլ գլուխ գովալու ոչ մի բան չկա․․․․․հմ?