Լեվոն անունով, խելացի մի մարդ
Եկավ, խոստացավ Ղարաբաղ անդարդ
Վեր ելան մարդիկ ու հավատացին,
Որ կռվի մեջ պետք չի գա կացին,
Նա էլ սաղ ծախեց, սոված մնացին
Ռոբն էր հաջորդը, եկավ արյունով,
Որ ալբանացի ներկայանալով,
Բերետի հարված խփեց մեր գլխին
Երանելի ու սիրուն ակցենտով,
Րոպեներ խլեց, քաշեց պինցետով
Տարիներ կրճատեց կյանքից մեր խռով
Սիրով նա չեկավ, խռովություն էր,
Եվ դեռ մինչ այսօր նա խլում է սեր,
Րաբունի դառնալ էր նա շատ ցանկանում,
Ժամավաճառ է աշխատում կյանքում:
Գրիշա Էձգերիձե