Այսօր մետալ երաժշտությունը զարգացում է ապրում Հայաստանի տարածքում : Դեռ խորհրդային տարիներին Ռոքը արգելված էր ԽՍՀՄ տարածքում , բայց եկավ մի պահ երբ բարձրացավ ծանր վարագույրը : Այսօր շատ են նորաստեղծ հայկական ռոք ինչպես նաև մետալ խմբերը: Տարբեր ուղղութուններով ամենաթեթևից մինչև բլեք կամ դեթ մետալ : Այսօր զրուցեցինք «Like In Syberia» խմբի վոկալիստ Հրաչյա Հովհաննիսյանի հետ :
-Ինչպե՞ս ծնվեց Like in Syberia խումբը: Մետալ երաժշտության ո՞ր ուղղվածությանն է պատկանում :
Խումբը ստեղծվել է այս տարվա մարտ ամսին: Ունեցել ենք որոշակի խմբեր , որոնք երկար չգոյատեվեցին քանզի խմբի անդամների մեջ չկար ավելիին հասնելու ձգտումը : Այս ամենից հետո ես և մեր նախկին խմբի կիթառահար՝ Հրաչ Ծատուրյանը որոշեցինք մի նոր խումբ ստեղծել, նոր անդամներով, նոր ոգով և շնչով: Հարվածային գործիքների վրա նվագելու համար առաջարկեցինք Արեգ Պետրոսյանին: Այդ ընթացքում տեսնելով Հրաչի վառ պոտենցիալը բասս կիթառի մեջ, ես և Արեգը համոզեցինք նրան վերցնել բասսը: Ամենամեծ խնդիրը' նորմալ կիթառահար գտնելն էր: Մեզ կարճ ժամանակահատված էր տրված լավ կիթառահար գտնելու համար և դրան զուգահեռ պետք է հասցնեինք ամբողջ խմբով մասնակցել մրցույթին : Զանգահարեցինք մեր հին ընկերոջը՝ Վովա Օհանյանին, ով ծանոթանալով խմբի ոճին դարձավ խմբի անդամ :
Իսկ հիմա մի փոքր ժանրի մասին՝ մենք նվագում ենք հիմնականում Նյու Մետալ/Մետալկոռ ժանրերի մեջ: Պարունակում ենք էլեմենտներ նաև Պոստ-Գրանժ/Պոստ-Հարդքոռ/Ռեպքոռ երաժշտական ոճերից: Չնայած այս ամենին, մենք ունենք մի շարք թեթև Ալտ. Ռոք/փոփ-Փանկ ոճի հեղինակային երգեր:
-Խումբը ունի ՞ հեղինակային ստեղծագործություններ: Ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկայում :
Խմբի երգացանկում , հիմնականում գերակշռում են հեղինակային ստեղծագործությունները : Ունենք մեկ ռեպքոր ժանրի երգ, որը հետագայում կդառնա սինգլ : Երգը կոչվում է ՝ «Call Them Raptiles (Name Them Raptiles)», այս երգը ավելի շատ դիմադրություն է քաղաքական դեգեներացիայի դեմ է: Իսկ ինչու՞ «Call them rAptiles», որովհետև երբ կտրում ես մողեսի պոչը այն կրկին աճում է, սա վերաբերվում է այսօր տիրող քաղաքական վիճակին : Սակայն ունենք ավելի թեթև ժանրում գրված երգեր ՝ օրինակ «Cup of tea» երգը կամ ավելի փոփային տրամադրություն հաղորդող , որը կոչվում է «Yeah dude, I know it's pop» : Առաջիկա նպատակը երգերի ձայնագրումն է և առաջին դեբյուտ ալբոմի լույս աշխարհ գալը :
-Ունե՞ք որոշակի գաղափարախոսություն կամ նպատակ որը ցանկանում եք իրագործել երաժշտության օգնությամբ:
Խմբի գաղափարախոսությունը հիմնականում երևում է քիչ առաջ մեկնաբանված երգի ՝ Call Them Raptiles -ի տեքստում : Եթե այդ երգը այսօր հասնի երիտասարդի ականջին , մենք հետագայում այլ ավելի լուրջ գաղափարների վրա հենվելով կկարողանանք մեր ասելիքը տեղ հասցնել : Իսկ հիմա... Կարծում եմ շատ շուտ է մտածել գաղափարների թարմացման մասին , որովհետև նախ և առաջ պետք է հաստատվել և մեխվել հիմնակետի վրա, այնուհետև աշխատել գաղափարների վրա:
-Իսկ ո՞րն է Ձեր ամենմեծ ձեռքբերումը
Բավականին երիտասարդ լինելով հանդերձ մենք նվագել ենք Հայաստանյան մասշտաբով լայն լսարանի համար : Օրինակ ՝ Սունդուկյան թատրոնում տեղի ունեցած համերգը , բայց առավել նշանակալից եմ համարում մեր մենահամերգը , որը տեղի ունեցավ նոյեմբերի 22-ին , որը տեղի ունեցավ «Post Office » փաբում , այնուհետև այդ օրը մեր լսարանը տեսնելուց հետո , հասկացանք ՝ անհրաժեշտ է հնարավորության տալ և մեր երաժշտությունը չի հիասթափեցնի ծանր երաժշտությունը գնահատողներին :
-Ի՞նչ երազանք ունեն խմբի անդամները :
Չեմ կարող խոսել բոլորի անունից , բայց մեր միասնական երազանքը դա ՝ աշխարհի մասշտաբով մեծ բեմերում ելույթ ունենալն է , գրավել բազմահազարավոր լսարան և երաժշտասեր հասարակությանը հասանելի դարձնել մեր երաժշտությունը և այն ամենը ինչ մենք ներդնում ենք յուրաքնչյուր հնչյունի մեջ: Ցանկանում ենք ունենալ շրջագայություն մի քանի երկրներով դեռ սահմանափակվենք այսքանով:
Հարցազրույցը կազմեց ՝ Անահիտ Միքայելյանը