Նյու-Յորքի մոդել Շահյեն Լյուտեկը որոշել է ստուգել' արդյոք Մեծ Խնձորում գործում է օրենքը եւ արդյոք հիմա կանայք կարող են կիսամերկ քայլել փողոցներով: Դեռ տարվա սկզբին ԱՄՆ-ում որոշում է ընդունվել, որ «Հասարակական վայրում կնոջն արգելել topless գտնվել, դա սեռական խտրականություն է»:
New York Times պարբերականը հայտնում է, որ դեռ փետրվարին 34 հազար ոստիկան նման հրաման է ստացել ղեկավարությունից. «Կինը, ով հանրության մեջ կլինի կուրծքը բաց վիճակով, օրենք չի խախտում»:
2.«Եթե topless կինը մարդկանց ուշադրությունը կգրավի, օրենքի պահապանները պետք է ցրեն հավաքվածներին, եւ ձերբակալեն նրան, ով չի հեռանա»:
Ի դեպ՝ օգոստոսի 21-ը ԱՄՆ-ում topless-ի միջազգային օրն է: