Ինչպես տեսնում եմ լրիվ հիվանդ հասարակություն է մեզ ուղեկցում: Ռեժիմը նախ ուզում էր որպեսզի հանրային արձագանք չստանար Անդրիասի հացադուլը: Ամեն ինչ արեցին, որ ծիծաղի առարկա սարքեն հացադուլ երեւույթը: Դա սկզբում հաջողվեց, բայց հետո բնականաբար երեւանյան հանրությունը սկսեց ավելի լրջանալ եւ ռեժիմի ծրագրերը խաթարվեցին: Հարկ էր այլ կերպ դեմը առնել: Սպասարկու տարբեր լրագրողների միջոցով փորձեցին Անդրիասի խոսքում հակասություններ, այս կամ այն քաղաքական շահը սատարելուն ուղղված մտքեր գտնել: Դա էլ չստացվեց: Մի քանի գիշեր կրիմինալին ուղղորդեցին: Դա էլ հաղթահարվեց: Ռեժիմի տեխնոլոգները մտածեցին-մտածեցին Սերժի ականջին ասեցին, որ եթե Անդրիասի անձնազոհությանը հակադրես այլ թեկնածուի «զոհությունը» հանրային ուշադրությունը կշեղվի ու կմոռանան Անդրիասին: Երեք օր դա էլ հաջողվեց, բայց ի վերջո նորից օրակարգի հարց վերադարձավ հացադուլավորն ու նրա պահանջը: Հիմա ինչ-որ բլոգեր մկների պատվիրել են գտնել հանրության համար «ընկալելի» կոմպրոմատներ ու քաղաքացիների աչքում ոչնչացնել Անդրիասին: Դա էլ կհաղթահարվի: Բայց ընդդիմադիր տափակ ուղեղ ջահելներին խորհուրդ կտամ հիշել, որ թե ինչպես էր ռեժիմը նույն վարքը ցուցաբերում Լեւոնի ու բոլոր նրանց հանդեպ ովքեր երբեւէ կանգնել են ռեժիմի դեմ: Այդ խայծը, որ ձեր բերաններով բռնում եք, վերաբերմունք արտահայտելուց առաջ բարի եղեք նույն այդ «կոմպրոմատների» պատասխանները ստանալ հեղինակից: Չնայած երկու շաբաթ հյուծվածությանը, միեւնույնն է նա կկարողանա պատասխանել նաեւ ձեր հարցերին, ինչպես պատասխանել է մինչեւ հիմա իրեն մոտեցած յուրաքանչյուր քաղաքացու: Մեկ էլ մտածեք, թե որքան հիվանդ եք դուք, որ ռեժիմի նետված ցանկացած խայծ այդքան շուտ ձեր ձեռքն եք վերցնում ու սկսում օգտագործել՝ մտքում ունենալով, որ դա կնպաստի ձեր նեղ անձնական ու հատկապես նեղ կլանային շահերին: