Որոշ ժամանակ առաջ գրառումներիցս մեկում անդրադարձել էի << օդնոկլասնիկյան>> «Целуй и Знакомься» կոչվող այսպես կոչված խաղի թեմային,ու ամեն անգամ նեղվում էի տեսնելով ինչքան ծանոթ օգտատերեր են հրավիրում այդ խաղին՝թե՛ ամուսնացածները,թե՛ անչափահասները,թե՛ ուղղակի ծանոթները ,ու ամեն մերժելուց հետո հաջորդ օրը նույն հրավերներեը նորից պատիս վրա: Այսօր նորից տվյալ խաղի հրավեր եկավ մեյլիս,արդեն կատաղաց բացեցի,տեսնեմ այդ հրավերն ինձ արել է .........Հարութ Մնացականյանը, այսինքն ես:Փաստորեն կարելի է հանգել այն եզրակացության, որ մնացած օգտատերներն էլ տեղյակ չեն նման հրավերներին,ու չեմ հասկանում սա կարելի է համարել մարդու իրավունքների ոտնահարում,թե՞ խաբեություն թե՞.........