Հայաստանի Հանրապետությունը անկախ ու ինքնիշխան պետություն ա։ Մաքսային միության կազմում էլ ոչ մեկից ստորադաս չենք լինելու, այլ լինելու ենք հավասար գործընկերներ։ Ռուսը ընդամենը մեր գործընկերն ա, բայց մեր երկրի տերը մենք ենք, ու ռուսը չկա էդքան, որ մեզ ասի, թե գազի գին իջացրեք։ Ոչ մի գին էլ չենք իջացնի, պետք լինի՝ ավելի կբարձրացնենք, էս մեր երկիրն ա, ու ստեղ ամեն ինչ մեր ձեռն ա, ինչքան ուզենք՝ էդքան էլ կխփենք, եղա՞վ, արա։ Ու հերիք ա արա բողոքեք, այ սադրիչներ, այ մասսոններ։ Ու ես պահանջում եմ, որ գազի գինը ու մնացած գները էլ ավելի բարձրանան, նույնիսկ առաջարկում եմ հանրահավաք կազմակերպել ու պահանջել գների բարձրացում հանուն մեր սիրելի իշխանությունների։ Կեցցեն մեր իշխանությունները, փառք մեր իշխանություններին ու ինչպես տատս ա ասում՝ փառք Սերժ Սարգսյանին։
ՀՀԿ տատիկի ջղայնացած թոռնիկ