Երկու օր առաջ' դեկտոմբերի 3-ին, պատիվ ունեցա ներկա լինելու կոմպոզիտոր Արմեն Դիվանյանի վառ հիշատակին նվիրված "Արևի հեքիաթը շարունակվում է" խորագրով համերգին: Շատ հուզիչ համերգ էր: Հատկապես ուշագրավ էր մի երգ, որի ավարտից հետո ամբողջ դահլիճը կանգնեց ոտքի, և մի քանի րոպե չէին դադարում ծափահարությունները: Երգի անվանումն էր "Արև": Երգի հեղինակը կոմպոզիտոր Անժելա Ստեփանյանն է: "Արև"-ը գրվել է հատուկ Արմեն Դիվանյանի պայծառ հիշատակի պատվին: Անձամբ ես կարող եմ ասել, որ այդ մի քանի րոպեն մարմնովս սարսուռ էր անցնում: Հրաշալի բառեր, ներդաշնակ երաժշտություն և կոմպոզիտորի սիրելի սաների կատարում... Դա իսկական հրաշք էր: Նույնիսկ նկատեցի, թե ինչպես էր հանդիաստեսներից շատերի աչքերից արցունք գլորվում...