Վերջերս Հոլիվուդի հրաշք զույգերից մեկը ՝ Անջելինա Ջոլին ու Բրեդ Փիթը սկսել են քիչ ժամանակ անցկացնել միասին : Ջոլին այս պահին գտնվում է Ավստրալիայում «Անկոտրումը» ֆիլմի նկարահանումներին , իսկ Բրեդ Փիթը գտնվում է Անգլիայում «Կատաղություն» ֆիլմի նկարահանումներին :
Սակայն երկար բաժանումը չի խանգարի զույգերին և տոները կանցկացնեն միասին , թողնելով բոլոր գործերը: Բրեդ Փիթը իր 50-ամյակը նշելուն պես կմեկնի Ավստրալիա : Ջոլին սակայն պատրաստվում է ամուսնու ծննդյան կապակցությամբ կղզի նվիրել սրտի տեսքով : Երեխաները նույնպես կմեկնեն ծնողների հետ , իսկական ամերիկական ընտանիքի նման միասին անցկացնելու տոները:
Ընտանիքին մոտ կանգնած անձնավորությունը նշել է , որ օրենք է ՝ տոները անցկացնել արտասահմանում : Ընտանիքը անցած տարի նշեց տոները կարիբյան ծովում գտնվող Փերոթ Քեյ կղզում :
Երեխաները սակայն մեծ մասը անցկացնում են Բրեդի հետ , իսկ Անջելինային այցելում են անձնական ինքնաթիռով :
Նշենք՝ որ Փիթը և Ջոլին վերջին անգամ միասին ներկայացել են անցած ամսվա կեսին «Governors Award » մրցանակաբաշխությանը , որտեղ զույգը մրցանակ ստացավ կատարած բարեգործական գործունեության համար :

Անահիտ Միքայելյան