-Հղիության ընտհատման վտանգի առկայությունը և այդ առումով բուժումը
-Արյունահոսությունը կամ դրա վտանգը
- Ընկերքի մասնակի կամ ամբողջական առաջադրությունը
-Հղիությամբ պայմանավորված զարկերակային բարձր ճնշումը
-Պտղի ներարգանդային դանդաղ զարգացումը
-Ջրի ավելցուկը

Ցանկացած սուր հիվանդության, բորբոքային պրոցեսների, սուր խրոնիկ հիվանդությունների դեպքում ևս արգելված է ֆիզիկական ծանրաբեռնվածությունը:

Ցանկացած ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ հարկավոր է հետևել ինքնազգացողությանը և սրտի զարկերի հաճախականությանը: Սրտի զարկերի միջին հաճախականությունը մարմնամարզությունից հետո 130-140 է լինում սովորաբար: Հինգ րոպե հանգստից հետո սրտի զարկերի հաճախականությունը պետք է նորմալանա' րոպեում 60-80 զարկ: Եթե ոչ, ապա չափից ավելի եք ձեզ ծանրաբեռնել:

Հղիության առաջին եռամսյակում ձևավորվում են պտղի օրգանները, ինչպես նաև ընկերքը, որի միջոցով պտուղը պետք է սնվի ներարգանդային զարգացման ողջ շրջանում: Մասնագետների կարծիքով այս ընթացքում պետք է խուսափել ամեն տեսակի ֆիզիկական ծանրաբեռնվածությունից ' հղիության ընդատումից խուսափելու համար: Հղիության առաջին 13 շաբաթների ընթացքում թույլատրված են միայն շնչառական վարժությունները և ձեռքերի ու ոտքերի ոչ բարդ վարժությունները:

Ուսումնասիրություններով պարզվել է, որ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը երկարատև կանգնած վիճակում մեծացնում է հղիության ընդհատման հավանականությունը, ուստի հղիներին խորհուրդ չի տրվում երկար ժամանակ կանգնած մնալ:

Երկրորդ եռամսյակից ընկերքն արդեն նորմալ գործում է, տոքսիկոզն անցել է, հղիությունն էլ կայունացել է: Սակայն այս շրջանում մեծանում են արգանդի չափերը և հետևաբար աճում է ճնշումը ողնաշարի և մեջքի մկանների վրա: Հատկապես ծանրաբեռնված են ոտքերի մկանները և անոթները:

Ընդհանուր առմամբ, երկրորդ եռամսյակը անվտանգ է մարմնամարզությամբ զբաղվելու համար:

Այս շրջանում վարժանքների թվում ներառվում են այնպիսիք, որոնք ամրացնում են մեջքի, ոտքերի և փորի մկանները:

Շարունակությունն` impokrik.am