Նախկին ընկերդ պարծենում է արձակուրդի նկարներո՞վ: Ընկերուհիդ տեղադրում է իր նիհարած նկարնե՞րը: Նախկինում նրանց հղումները կարելի էր միայն անտեսել, իսկ այժմ կոճակի մեկ սեղմումով կարելի է կարծիք հայտնել: Իհարկե, կոճակը կոչվում է «Ատում եմ նրան», և այն կարելի է ակտիվացնել Ֆեյսբուքի հատուկ ծրագրի միջոցով: Այս կոչվում է Hate With Friends («Ատիր ընկերներիդ հետ»):
Եթե ցանկանում եք ընկերներին դասավորել նոր սկզբունքով, անհրաժեշտ է այցելել ծրագրի կայք և այնտեղից մուտք գործել Ձեր Ֆեյսբուքյան էջ: Արդյունքում Ձեր էջին ընկերների պրոֆիլի ներքևում կհայտնվի «Ատում եմ նրան» կոճակը: Ճիշտ է, ընկերը կիմանա, որ Դուք իրեն ատում եք, միայն եթե նա ևս Ձեր էջին սեղմի «Ատում եմ նրան» կոճակը: Ընկերները կբաժանվեն 3 խմբի' «Բոլորը», «Ում ես ատում եմ» և «Ով ինձ է ատում»: