Հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում գազի գնի շուրջ՝ սկսած դեռևս 2011 թ-ից: Փաստորեն Էներգետիկայի և բնական պաշարների նախարար բարձրագոչ անվամբ պաշտոնի տակ հանդես եկող Արմեն Մովսիսյանը դեռևս այդ ժամանակներից սկսած «ֆռռացնում» է ամբողջ ժողովրդին, տարբեր տեղեկատվություններ տրամադրելով գազի գնի վերաբերյալ...մեկ ասում է, որ գազի գինը չի թանկացել, մեկ՝ թանկացել է, բայց կառավարությունը սուբսիդավորել է, մեկ նորից չի թանկացել և այդպես շարունակ: Հիմա էլ «մեծարգո» Պուտինի պաշտոնական այցով, քանի որ պարզվեց, որ գազը Հայաստան է մտնելու է 189 $-ով (ի դեպ սա ամենաարժանահավատ ինֆորմացիան է. որքան էլ ցավալի է, Պուտինի խոսքն ավելի արժանահավատ է քան մեր պաշտոնյաներինը), սրանց ուրիշ բան չէր մնում, քան սկսել «կեղտոտ կռուտիտներ» մտածել:Նույնիսկ իրենք իրենց «մեծապատիվ մուրացկանների» անելիքներից ու ասելիքներից չեն տաղյակ, քանի որ նույն ինֆորմացիայի շուրջ տարբեր «բարձարաստիճաննների» (ես կասեի բարձրափիլաքյան) կողմից տարբեր մեկնաբանություններ են տրվում: Փաստորեն Պուտինը ավելի շատ է մտածում հայ ժողովրդի մասին քան սրանք, քանի որ իրենց համար կարևորը գումար լափելն է, անկախ ամեն ինչից, անկախ նրանից, որ մնալու են կառավարելու ավերակների վրա: Իրանի Իսլամական հանրապետության դեսպանը «բերան-բերան» հայտարարում է, որ Իրանը պատրաստ է Հայաստանին մատչելի գնով ու պահանջված քանակով գազ մատակարարել ու Արմեն Մովսիսյանը իրեն լոռեցի միամիտ Գիքորի տեղը դրած ասում է. «Խազեինն ասում էր իրանական գազը թանգ ա, հարկավոր չի...»: Խազեինի շատ ոտներին ա՞, թե բալը թանկ ա. խազեինը իր խազեինի առաջ է մենակ պատասխանատու, իր խազեինն էլ ասել է, որ իրանական գազը թանգա, հարկավոր չի ու սուս ու փուս լսել է...թքած, թե մի ողջ բազմահազարամյա ժողովուրդ թողում է իր պատմական հայրենիքը:

Հ.Գ. Էս ապուշները ջոկել են թե, որ ասում են «թանկից էժանը չկա» ամեն ինչին ա վերաբերում ու մենակ իրենք են հասկանում,որ մի ամբողջ ազգի էշի տեղ են դնում:

Գագիկ Մամուլյան