Ուղարկիր 05 կոդը 1907 կարճ համարին և փոխանցիր 500 դրամ. օգնիր Մարիամիկին ու Հովհաննեսին պայքարել կյանքի համար: SMS կարող են ուղարկել միայն Beeline Armenia-ի և VIVACELL-MTS-ի բաժանորդները: Ուղարկվելիք SMS-ների քանակը սահմանափակված չէ: Անկախ նրանից' ձեր ուղարկած SMS-ի հաստատումը կստանաք պատասխան SMS-ի տեսքով, թե ոչ, ձեր նվիրատվությունը կընդունվի:
Փոքրիկ Մարիամիկը և Հովհաննեսը բուժման կարիք ունեն: Հովհաննեսի կյանքին վտանգ է սպառնում՝ գլխում հայտնաբերված գոյացության պատճառով: Անհրաժեշտ է շտապ վիրահատություն, մինչդեռ ընտանիքն ապրում է հիմնականում նպաստով և հաշմանդամության թոշակով: Խնդրում ենք տարածել այս նյութը, որպեսզի գտնվեն բարերարներ, և հնարավոր լինի փրկել Հովհաննեսի կյանքը: Կամ գոնե, աղոթեք երեխաների համար, որպեսզի տեղի ունենա Աստծո հրաշքը:
Կարելի է գումար փոխանցել Unibank-ի հետևյալ հաշվեհամարներին (ստացող՝ Աննա Պողոսյան)․
24103005682400 AMD
24103005682401 RUR
24103005682402 USD
Ցանկությունս է, որ այս նյութը կարդացող յուրաքանչյուր ոք իր ամենօրյա աղոթքների մեջ հիշի այս երկու հրաշքներին... Ամենաշատը ուզում եմ, որ աշխարհում ոչ մի հիվանդ երեխա չլինի:
Ուղարկիր SMS և օգնիր: Այսպես է BlogNews-ի նախաձեռնած նոր բարեգործական արշավի խորագիրը, որով փորձելու ենք բարի գործ անելու հնարավորություն տալ բոլոր այն մարդկանց, ովքեր ունեն դրա ցանկությունը՝ առանց նրանցից լրացուցիչ ջանքեր ու էներգիա խլելու: SMS-ների միջոցով դրամահավաք կազմակերպելու գաղափարին երկար մտորումների արդյունքում հանգեցինք: Թերևս հիմնական դրդապատճառը, որ անցում կատարեցինք այս համակարգին, այն էր, որ ֆիզիկապես այլևս չէինք հասցնում հանդիպել և գումար վերցնել բոլոր այն մարդկանցից, ովքեր ցանկանում էին միանալ այս կամ այն ընտանիքին, հիվանդ մանուկին... օգնելու մեր նախաձեռնություններին:
Հետայսու, 1907 համարը այն համարն է, որի միջոցով ՕԳՆԵԼՈՒ ենք: Ու օգնելու ենք նրանց, ովքեր դրա կարիքն իրոք ունեն: Փնտրելու ենք, ուսումնասիրելու ենք, ստուգելու ենք, ապա նոր միայն ձեր դատին ենք հանձնելու հերթական դժբախտ կյանքի պատմությունը, որը լուսավոր ու վառ ենք դարձնելու միասին, ամուր՝ իրար ձեռք բռնած: