«Ընդդեմ Կուտակային կենսաթոշակային պարտադիր վճարների» նախաձեռնությունը պատրաստվում է մեքենաներով բողոքի երթ անցկացնել.
«Հարգելի քաղաքացիներ,
Կազմակերպվում է կենսաթոշակային պարտադիր վճարների դեմ բողոքի երթ-ակցիա մեքենաներով:
Հինգշաբթի օրը՝ դեկտեմբերի 5-ին ժամը 12:30 – ին մեքենաներով հավաքվում ենք Մարզահամերգային համալիրի ավտոկայանատեղիում (parking) և միասին դրոշներով շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ:
Խնդրում ենք լինել ակտիվ և անպայման մասնակցել այս ակցիային, որի նպատակն է իրազեկել և մոտիվացնել մարդկանց կենսաթոշակային պարտադիր վճարների դեմ պայքարին միանալու համար:
Քանի որ տվյալ ակցիան մեծ կազմակերպչական ջանքեր է պահանջում, մասնակցելել ցանկացողներին խնդրում ենք հնարավորինս շուտ ուղարկել հեռախոսահամարը [email protected] էլ. հասցեին, որպեսզի հնարավոր լինի կապ հաստատել և հաղորդել մանրամասները:
Ցանկալի է, որ յուրաքանչյուր մեքենայում լինի գոնե մեկ ուղևեր: Խնդրում ենք նաև բոլոր նրանց, ովքեր ցանկանում են մասնակցել, սակայն չունեն մեքենա, նույնպես գրել [email protected] հասցեին' նշելով, որ մանակցելու եք որպես ուղևոր»,- ասված է հայտարարության մեջ: