Աշխարհում ժողովուրդներ կան, որոնք անկախության ֆորմալ (իրավական) ստատուս չունենալով հանդերձ, իրենց անկախ են հռչակում և ամուր կառչում են դրանից: Հեռու չգնանք, հենց մեր Արցախը: Եվ թող որևէ մեկը հակա բան խոսի այդպիսի մոտեցման դեմ: Միևնույն ժամանակ, անկախության ստատուս ունեցող Հայաստանում ոմանք արդեն Հայաստանը հռչակում են որպես Ռուսաստանի մարզ, գուբերնիա և այլն: Չե՞ք կարծում արդյոք, որ այսպիսի ձևակերպումները կարող են ընկալվել որպես անկախության գաղափարի արժեզրկում և հանգեցնել հիասթափությունների խորացմանը: Ավելի լավ չի՞ արդյոք դրա փոխարեն մտածեենք էն մասին, թե մեր անկախության եղած ստատուսից ինչպես առավելագույն օգուտ քաղենք:
Հ.գ. Բոլոր նրանք, ովքեր Հայաստանը կոչում են Ռուսաստանի մարզ, գուբերնիա, ֆորպոստ և այլն, կարող են ինձ հեռացնել իրենց ընկերների ցուցակից: Բոլորովին չեմ նեղանա, ընդհակառակը, ուրախ կլինեմ: