Քանի ամիս է արդեն,որ մեր այսպես ասած ընդիմադիրները փորձում էին շեղել,խեղաթյուրել մեր հասարակությանը՝ հղումներ անելով այս կամ այն օտարերկյա պաշտոնյանների հայտարարություններին, կապված Հայաստան և ԵՄ հարաբերությունների հետ:
Իսկ իրականությունն այն է ,որ ամեն ինչ մնում է նույնը բացառությամբ՝ Համապարփակ Ազատ Առևտրի Գոտու:
Այսինքն այն ինչի մասին այս ամիսների ընթացքում խոսում էինք:

Վկայությունն էլ այս հայտարարությունն է.

Հայաստանի Հանրապետության ու Եվրոպական Միության միջև Համատեղ Հայտարարություն

29.11.2013

(Վիլնյուս)

Եվրոպական Միությունն ու Հայաստանը ունեն սերտ կապեր և վերահաստատում են իրենց հանձնառությունը ավելի զարգացնել և ամրապնդել Արևելյան գործընկերության շրջանակներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համապարփակ համագործակցությունը։

 

Հենվելով ընդհանուր արժեքների վրա, երկու կողմերը հանձնառու են զարգացնել համագործակցությունը՝ ուղղված ժողովրդավարական հաստատությունների և դատական համակարգի շարունակական բարելավմանը, մարդու իրավունքների և օրենքի գերակայության խթանմանը, արդյունավետ կառավարմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, քաղաքացիական հասարակության ամրապնդմանը, առևտրի ու ներդրումների ընդլայնման համար միջավայրի հետագա կատարելագործմանը, շարժունակության գործընկերության շարունակական իրականացմանը և ոլորտային համագործակցության ընդլայնմանը։

Եվրոպական միությունը և Հայաստանը շեշտում են իրենց ընդհանուր ձգտումը համագործակցության գործող շրջանակի հիման վրա երկկողմ հարաբերությունների հիմքին անդրադառնալու կարևորությունը:

 

Եվրոպական Միությունն ու Հայաստանը արձանագրում են, որ ավարտել են Ասոցացման Համաձայնագրի, այդ թվում Խորը և Համապարփակ Ազատ Առևտրի Գոտու շուրջ բանակցությունները, սակայն, չեն նախաստորագրելու այն, քանի որ Հայաստանն ունի նոր միջազգային հանձնառություններ։

Կողմերը համաձայն են, որ անհրաժեշտ է արդիականացնել ԵՄ-Հայաստան Եվրոպական հարևանության քաղաքականության Գործողությունների ծրագիրը։