Ես չեմ ընդունում էն, որ ուրիշի դժբախտության վրա ուրախանալը պատվաբեր է: Ինչ է նշանակում, որ այս աղջնակը նախագծից դուրս մանլը դարձավ շատերի ուրախության պատճառ: Երբեմն զարմանում եմ մեր՝ հայերի մտածողության ու հիմարության վրա: Արմենը լավ երգեց, ավելին, ես նրան էլ երկրպագում էի: Բայց ինձ թույլ չտվեցի հայտնել, թե ինչ լավ ա Սամվելի աղջիկը դուրս մնաց:
Կամ ինչու՞ է հաճախակի շոշափվում Սամվել անունը: Ի վերջո ե՞րբ ենք դադարելու ուրիշներին քննադատելու՝ հատկապես հայտնի մարդկանց քննադատելու մոլուցքը: Չի կարելի...
Այս աղջիկն էլ վատ չէր երգում, հիանալի ձայն ուներ: Ի տարբերություն Արեմնի, նա առաջին փուլում ստիպեց, որ 4 մարզիչները պտտվեն,քանի որ իդեալական կատարում էր:
ԶԼՄ-ները ևս իրենց սև գործը անում են, անընդհատ շոշափելով Սամվել Գրիգորյանի և Արմինե Գրիգորյանի անունները:
Մի բան էլ, ըստ իս այս որոշման հետ որքան էլ համամիտ լինեմ, սակայն այստեղ դիտավորություն ևս տեսնում եմ: Քանի որ Նարեի անունը անընդահտ քննարկվում էր և շոշափվում հաղթանակի հետ, ըստ իս, Հայկոն այս քայլով ցանկացավ վերջ դնել այդ խոսակցություններին և ստեղծել մի կարծրատիպ թե Հայաստանի ձայնը իբրև արդար է:
Ինչ արդարություն, եթե Քրիստինե Պեպելյանի խմբում կան արդեն փորձառու մասնակիցներ: Փորձառու ասելով նկատի չունեմ եվրոպական բեմերերը ավիրած ու MTV-ի հեռուստադիտողներին հոգնեցրած աստղեր են, բայց ամեն դեպքում , հանարավորություն ունեցել են երգել՝ բեմերում, երևալ հեռուստատեսությունում, քան Նարեն, ում կարիերիան սկսվել է երգի պետական թատրոնով:
Ինչ ասեմ,հաջողություն բոլորին