Կիևյան կամրջից էլի քաղաքացի է նետվել... Հերթական ինքնասպանությունը... Այս անգամ՝ 32տարեկան երիտասարդ... Ամեն մի ինքնասպանություն ցավ ու տագնապ է ծնում, ամեն մի ինքնասպանություն պարտադրում է մտածել այն մասին, որ կան ,,խթանող,, հանգամանքներ, կան սոցիալական ու հոգեբանական խնդիրներ, որոնք ինքնասպանության ձգտող մարդիկ անզոր են հաղթահարել: Դժվար է, իհարկե, կանխագուշակել, թե ով է հերթական զոհը լինելու, որպեսզի նրա հետ նախօրոք հոգեվերլուծական աշխատանքներ կատարվեն, սակայն գուցե իսկապես ժամանակն է, որպեսզի մեր երկրում կարևորվեն հոգեբանական և հոգեվերլուծական ծառայությունները, նպաստավոր պայմաններ ստեղծվեն հոգեբանների համակողմանի գործունեության համար...
Ու մի բան էլ. երևի դժվար չէ Կիրևյան և այլ կամուրջների հենաճաղերը մոտ մեկ մետրով բարձրացնել, անվտանգության համար անգամ մինչև 50 սմ բարձրությամբ փշալար անցկացնել: Կամուրջների գեղագիտական տեսքը չի վնասվի, կարելի է դիզայներական լուծում տալ և այսպես նաև պայքարել ինքնասպանության դեմ: Չեմ կարծում, թե լուծելի խնդիր չէ, միայն ցանկություն լինի: Իսկ առայժմ այն տպավորությունն է, թե ինքնասպանությունները ոմանց համար ձեռնտու են՝ պահանջողների թիվը կնվազի...