1968 թվականի հուլիսին տեղի ունեցավ Լուսինեի և Խորեն Պալյանի հարսանյաց հանդեսը:

Սահակ Տեր – Գաբրիելյան (այժմ՝ Եզնիկ Կողբացու) փողոցում վեր բարձրացած բարձրահարկից երկու սենյանականոց մի բնակարան էին ստացել: Բնակարանամուտն էլ, հարսանիքն էլ միաժամանակ կատարեցին: Սենյակները լի էին ծաղիկներով : Հատուկ կազմված հրավիրատոմսերը ՝ ամենաընտիր ձեռագրով և հին հայերենին հատուկ ոճաբանությամբ, գրել էր Խորենը:
Հավաքվել էին Լուսինեի և Խորենի մտերիմները: Հարսանիքը վերածվեց մեծարման երեկոյի: Հավասարաչափ սիրված և համբավավոր ամուսիններին շնորհավորում էին և մաղթում երջանկություն: Ամենալավագույն երգերը երգվեցին, ամենասրտառուչ արտասանությունները կատարվեցին:
Ամուսինները հարսանեկան շրջագայության չգնացին: Նրանց առաջ կանգնած էին ոչ միայն տարեվերջի համերգային շրջանի հոգսերը, այլև 1969 – ին Կոմիտասի հարյուրամյակի հանդիսություններին նախապատրաստվելու ծրագրերը:

ԿԱՐԼԵՆ ԴԱՆԻԵԼՅԱՆ

(Լուսանկարի որակի համար ներողություն ենք խնդրում:
Ցավոք մեր տրամադրության տակ չունենք ավելի լավ որակի լուսանկար:
Շնորհակալություն )