Անուշիկ, չքնաղ Լիզան, ով ընդամենը հինգ տարեկան է, արդեն մի քանի ամիս է կենաց ու մահու պայքար է մղում: Փոքրիկի մոտ մայիսին հայտնաբերել են գլխուղեղի ուռուցք: Երեխային վիրահատել են Երևանում, որից հետո ծնողները Լիզային տեղափոխել են Մոսկվա:
Լիզան մինչ օրս ստացել է չորս քիմիաթերապիա: Ամբողջական բուժման համար փոքրիկը պետք է անցնի ևս չորս քիմիաթերապիա և ճառագայթում:
Այսօր Լիզան ու ծնողները կանգնած են մեծագույն խնդրի առջև: Փոքրիկը պետք է շարունակի բուժումը, սակայն միջոցներ չկան:
Հրաշք Լիզոկը շարունակում է պայքարել, կյանքի հանդեպ փոքրիկի անսահման սերը պետք է հաղթանակի: Սակայն դրա համար անհրաժեշտ է մեր բոլորիս օգնություն: Ցանկացած դրամական աջակցություն երեխայի համար այս օրերին կարող է ճակատագրական լինել: Լիզայի կյանքով լեցուն ժպիտը կդառնա ամենամեծ գնահատանքը:
Եթե ցանկանում եք անմիջապես փոխանցում կատարել, ապա ստորև բերված են բանկային հաշվի տվյալները, որը բացվել է Լիզայի հայրիկի' Դավիթ Պողոսյանի անունով:
ՎՏԲ - Հայաստան Բանկ
AMD 16004052756801
USD 16004052756802
EUR 16004052756803
RUR 16004052756804
Արտերկրից փոխանցումները կարելի է անել հետևյալ կերպ
«VTB BANK» (ARMENIA) CJSC
Yerevan, Armenia
SWIFT: ARMJAM22
Ովքեր ունեն ARCA կրեդիտ քարտ, կարող են arca.am-ում գրանցել իրենց քարտը, որպեսզի օնլայն կատարեն փոխանցումները: 16 նիշանոց թիվն է' 9051210205309960
Լիզա Պողոսյանի ծնողների հեռախոսահամարներն են'
Դավիթ Պողոսյան 0079653930701
Քրիստիեն Սուքիասյան 0079265979185
Լիզային նվիրված էջը Ֆեյսբուքում'https://www.facebook.com/HelpLiza