Վիլնյուսում կայանալիք համաժողովին Հայաստանի և Եվրամիության միջև կընդունվի համատեղ հայտարարություն, որտեղ կարձանագրվեն իրականացված բարեփոխումներն ու աշխատանքները, ինչպես նաև՝ այն, որ Հայաստանը պետք է շարունակի երկխոսությունը Եվրոպայի հետ: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստի ավարտին լրագրողներին ասել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Սա, ըստ էության, նշանակում է, որ Վիլնյուսում ստորագրվելու է դեկլարատիվ մի փաստաթուղթ։
Սա, իհարկե, ավելի լավ է, քան՝ փաստաթղթի բացակայությունը, սակայն միտված է փրկելու Հայաստանի ու ԵՄ կոնկրետ պաշտոնյաների դեմքը, որոնց սխալները ճգնաժամ հարուցեցին Հայաստան– Եվրամիություն հարաբերություններում։
Ւսկ ՀՀ—ԵՄ հարաբերությունների նոր փուլի բովանդակության մասին՝ հարկ կլինի խոսել միայն ամիսներ անց։