Հեղինակ և հեղանակություն
Հեղինակը տեքստ է ստեղծում և թողնում քեզ տեքստի հետ միայնակ, և տեքստը հասկանալու համար դու այլևս չես կարող դիմել նրան: Մինչդեռ հեղինակությունը տեքստ չի ստեղծում, նա հարկ եղած դեպքում թելադրում և պարտադրում է՝ ինչպես հասկանալ և ինչպես վարվել:
Եթե Հայաստանում չկա քաղաքականություն, ապա նախևառաջ այն պատճառով, որ չկա քաղաքականության հեղինակ: Փոխարենը, երևի, կան քաղաքական հեղինակություններ, բայց նրանք քաղաքականություն ստեղծող չեն, նրանք ընդամենը այսինչն այսպես կամ այնպես հասկանալը թելադրողներն են, ոչ թե՝ նորը ստեղծողներ:
Եթե Հայաստանում չկա նաև ընդդիմություն, ապա ոչ թե այն պատճառով, որ հեղինակություն չկա ընդդիմադիրների շարքերում, այլ որովհետև ընդդիմության շարքերում քաղաքականության հեղինակներ չկան, ովքեր կարող են քաղաքական տեքստ կազմել: