Ինչու է ՀՀ կառավարությունը 6 տարի շարունակ մերժել ընդգրկել “Ազատամարտիկների բնակարանային փոխհատուցման ծրագիրի” ցուցակում Արցախյան Հերոսամարտի բազմաթիվ անօթևան մասնակիցների,այն դեպքում,երբ Արագածոտնի մարզի մարզպետ Սարգիս Սահակյանն ի զորու է 4 անօթևան ընտանիքների բնակարան նվիրել դեռևս 2013 թվականին,,իսկ անօթևան մնացած հերոսամարտի մասնակիցները կարող են բազմում տարիներ բախտի քմահաճույքին թողնված լինել,ընդգրկվել կամ չնդգրկվել,բոլորին հայտնի կամ ոչ հայտնի հիմունքներով կազմվող բնակարանային փոխհատուցման ծրագրի շրջանակներից:Դա դեռ այն ժամանակ,երբ ՀՀ կառավարությունը դեռևս մի քանի տարի առաջ կարողացել է իրեն թույլ տալ կառուցել ու շահագործման հանձնել մի նորակառույց շենք Բարեկամության փողոցի հատվածում և այնտեղ բնակարաններ հատկացնել զինվորական ծառայողների ընտանիքների:Դեռևս հուլիս ամսին ՀՀ Վարչապետի մոտ ազատամարտիկների հետ տեղի ունեցած հանդիպման արդյունքում տրված հանձնարարականների վերաբերյալ ՀՀ աշխատանքիև սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է,որ շարունակվում են աշխատանքները ազատամարտիկների և նրանց ընտանիքների անդամներին տրվող սոցիալական երաշխիքների ուղղությամբ:Այդ ո ՞ ր արտահերթ ազատամարտիկների մասնակության մասին է գնում խոսքը,(արդյոք դրանք լիիրավ կերպով ընդգրկվածեն այդ բաղձալի ցուցակի պատվավոր տեղում) կամ ինչ երաշխիքների մասին է խոսքը:Այստեղ առհասարակ չի գործում”Խոսքը գործի կեսն է” ասացվածքը,չնայած որ կառավարությունը հեքիաթներ պատմել շատ է սիրում և մեծ սիրով պատմում է տարիներ շարունակ:
1.բժշկասոցիալական և հոգեկան առողջության վերականգնման ծառայություններ
2.Ընտանեկան նպաստ ստացող ընտանիքների կազմում ընդգրկված ազատամարտիկների 5092 ընտանիքներ արդեն ստացել են ավանդների փոխհատուցում:
3.Նախատեսվում է ավելացնել կենսաթոշակները և արտոնությունների դիմաց տրվող դրամական օգնությունները:
4. Հաշվի առնելով զինծառայողների աշխատավարձերի ձևավորման սկզբունքների փոփոխությունները (նախատեսվում է ներդնել աշխատավարձերի ձևավորման միասնական համակարգ)՝ աշխատանքներ են տարվում նաև զինվորական կենսաթոշակները հաշվարկելու կարգը փոփոխելու ուղղությամբ:
Բայց հետևյալ կետերի արանքում այդպես էլ չի խոսվել անօթևաններին բնակարան հատկացնելու խնդրի մասին,չէ որ բժշկասոցիալական օգնություն,ընտանեկան նպաստ, կենսաթոշակներ, զինվորական կենսաթոշակներ ստանալուց առաջ մարդիկ առաջին հերթին տանիք պետք է ունենան,և եթե կառավարությունը լծվել է ազատամարտիկներին բնակարան հատկացնելու, այսպես ասած սուրբ գործին,ապա ինչու է թույլ տալիս,որ այս պարագայում ևս գործի խարդախությունն ու կաշառակերությունը,
կամ նախապատվություն տալն այս կամ այն անհատին և ցուցակի կազմումն էլ թողնի իր հայեցողությանը ,այլ ոչ թե անի դա արդարադատության չափանիշներից ելնելով: