leaders.am

Ժամանակակից երեխաներին բախտ է վիճակվել ծնվել արագ զարգացող տեխնոլոգիաների ժամանակաշրջանում, և եթե ծնողները իրենց փոքր ժամանակ «ստիպված» էին խաղալ սովորական խորանարդիկներով, ապա նրանց հետագա սերունդները դեռ փոքր հասակից յուրացնում են բոլոր տեսանկյուններից ավելի համալիր և գրավիչ սարքավորումներ:

 

Kano նախագիծը, որն անվանակոչվել է ի պատիվ ձյուդոյի ճապոնացի հրահանգիչ Կանո Ձիգորոյի, հասարակությանը ներկայացվել է Kickstarter-ի crowdfunding պորտալով՝ 2013 թվականի նոյեմբերի 19-ին: Նախագծի էությունը կայանում է նրանում, որ բոլոր տարիքային խմբերի համար հատուկ փաթեթ է ստեղծվել, որն իր մեջ ներառում է մոդուլային համակարգիչ, որը օգտատերը, համաձայն հրահանգների, պետք է ինքնուրույն հավաքի և կարգավորի: Այստեղ կա նաև ծրագրավորման համար հավելումների փաթեթ, որի օգնությամբ կարելի ծանոթանալ ալգորիթմների սկզբունքներին, ինչպես նաև յուրացնել անձնական սոֆթի ծրագրավորման ազերը և նույնիսկ վիդեոխաղերինը:

Kano կոնստրուկտորի փաթեթում մտնում են Raspherry Pi բազայի վրա աշխատող համակարգչային մոդուլ, երկու իլյուստրացիացված հրահանգներ, որոնք նկարագրում են հավաքման պրոցեսը և այդ սարքավորման վրա ծրագրավորումը, համակարգչի հատուկ հավաքական կորպուսը, 8ԳԲ-անոց SDքարտ, դինամիկ, սնուցման բլոկ, ինչպես նաև HDMI հոսանքալարեր և mini-USB: Այս ամենից հավաքվում է մի համապարփակ սարքավորում, որը կարելի է միացնել մոնիտորին կամ հեռուստացույցին, որից հետո սկսվում է ամենահետաքրքիրը:kano2

Ամեն Kano համակարգիչ «օժտված է» Debian Linux բազայի վրա ծրագրավորված և Kano Bloks տեսողական դինամիկ համակարգման լեզվով Kano OS օպերացիոն համակարգով: Այս լեզուն թույլ է տալիս շատ ձեռնտու ձևով, օգտագործելով հատուկ գրաֆիկական բլոկներ, ստեղծել գործողությունների հերթագայություն, որն այնուհետ պետք է ներկայացվի Javascript կամ Python կոդի տեսքով: Ըստ էության' այս լեզվի ամբողջ «հրաշքը» նրանում է, որ նրանից կարող են գլուխ հանել նույնիսկ երեխաները, ինչի համար էլ գլխավորապես առաջացել էր այն ստեղծելու գաղափարը:

Բայց այս կոնստրուկտորը դուր կգա ոչ միայն երեխաներին: Մեծահասակներից նրանքը, ովքեր ցանկանում են յուրացնել համակարգչային տրամաբանությունը, նույնպես կարող են հետաքրքրվել Kano-ով: Չէ որ այն շատ պարզ խաղային տարբերակով թույլ է տալիս ուսումնասիրել համակարգչի հրահանգները և հասկանալ, թե ինչպես են աշխատում հավելումներն, ալգորիթմները և ծրագրավորման լեզունները:

kano3

Kano համակարգչի օգնությամբ դուք կարող եք ստեղծել ոչ բարդ խաղեր, ինչպիսիք են Pong կամ Snake խաղերը, գրել երաժշտություն և ստեղծել սեփական հնչյունները, տեսանյութեր նայել, գրել տարբեր հավելումներ, խաղալ արդեն գոյություն ունեցող խաղերով, ինչպիսին Minecraft-ն է , Kano-ն օգտագործել որպես մինի սերվեր, և շատ ու շատ այլ գործողություններ: