Իրականում քսան հոգին էլ ա բավական ժողովրդին ոտի հանելու համար, ուղղակի պետք ա ճիշտ ու համակարգված աշխատի էդ քսան հոգին։ Պետք ա ընկնել մարզերը ու արթնացնել ժողովրդին՝ թռուցիկներով, բացատրելով, համոզելով և այլն։ Բայց էդ ամեն ինչի համար փող ա պետք։ Հայաստանում փող ճարելու երկու տարբերակ կա. ա) ուզել օլիգարխներից և բ) ուզել հիմնադրամներից։ Փորձը ցույց տվեց, որ առաջին տարբերակը անարդյունավետ ա, ու նույնիսկ ոչ էն պատճառով, որ օլիգարխները սովորություն ունեն մերժելու, այլ որովհետև հենց պայքարող մարդն ա մերժում օլիգարխի հնարավոր օգնությունը։ Մնում ա երկրորդ տարբերակը՝ ստեղծել անկախ հիմնադրամ, ասենք՝ ԻՆՔՆԻՇԽԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ անունով և հորդորել սփյուռքահայ մեծահարուստներին իրենց փողերը տալ ոչ թե ՀԱՅԱՍՏԱՆ, այլ ԻՆՔՆԻՇԽԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ հիմնադրամին։ Որովհետև եթե Հայաստանը ինքնիշխան չեղավ, Ղարաբաղում փռած ասֆալտը, այսինքն՝ իրանց փողը ջուրն ա ընկնում։ Բացի էդ իրանց սիրտն էլ ա ցավում, ու նաև իրանց շահերից ա բխում, որ Հայաստանը ինքնիշխան լինի։ Համ էլ դա հնարավորություն ա, որ որոշ շահագրգիռ օլիգարխներ էլ, եթե էդպիսիք կան, կարողանան լումա ներդնել Հայաստանի ինքնիշխանությունը պահպանելու գործում։