Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը արժանացել է < լրագրողների ընկեր և բարեկամ > հատուկ մրցանակին: Թե ինչ սկզբունքներով է հարևան երկրի նախագահը արժանացել նման մրցանակի, այդպես էլ պարզ չէ, սակայն հասկանալի է, որ ադրբեջանական բանտերում գտնվող լրագրողները հաստատ չեն մասնակցել այդ ընտրությանը, դե իսկ իր ելույթում Ալիևը շեշտել է, որ իրենց երկրում մամուլը միանգամայն ազատ է և չկա մամուլի հանդեպ ընտրովի մոտեցում... Սա իհարկե < անձի պաշտամունքի > ձևավորման գործընթաց է իր մեջ պարունակում և հիշեցնում է միջնադարյան արևելյան խանություններին բնորոշ կոլորիտային իրավիճակի...