Պարույր Հայրիկյանի մահափորձի հետ կապված, կարծում եմ, որևէ վարկած առաջ քաշելը դեռ վաղ է…Իսկ իշխանությունը մինչ գնահատականներ տալը լավ կլիներ մտածեր այն մասին , թե ինչպես «ապահով», «ստաբիլ» ու «ծաղկուն» Հայաստանում , քաղաքի կենտրոնում նախագահի թեկնածուի են գնդակահարում: Բոլորը ամեն ինչից խոսում են, իսկ մենք մինչ այժմ պաշտոնապես տեղեկացված չենք ի՞նչ զենքից են կրակել, ի՞նչ հեռավորությունից, ովքեր են արդեն հարցաքննվել……Կարող է պատահի մեկ անգամ իշխանությունները ագիտացիային ու պրոպոգանդային, սեփական ռեկլամին վերջ տան ու գործով զբաղվեն: