Գրեթե երկու ամսի առաջ էր, երբ «Լույսի աշխարհ» կազմակերպության հերթական ասուլիսի ժամանակ ես բացահայտեցի ինձ համար այնքան գնահատելի մարդ տեսակի առկայությունն այս կյանքում…
Վատառողջ էի և բավականին դժվարությամբ համոզեցի ինքս ինձ մասնակցել ասուլիսին, որը բաց թողնելն ուղղակի կնշանակեր կյանքի մի մեծ դաս արհամարհել…Հյուրն այս անգամ սիրված ու տաղանդավոր դերասան Վարդան Պետրոսյանն էր…
Նշանակված ժամից դեռ մոտ մեկ ժամ շուտ' Նարեկացի արվեստի կենտրոնը լիքն էր լրագրողներով ու պարզապես արվեստասերներով…Հանկարծ դռան ետևից արագ քայլերով ու այնքա՜ն հասարակ, դեպի բեմ քայլեց նա՝ իմ այնքան սիրելի դերասանը…Կիթառը ձեռքին էր…
Հանդիպման սկզբում նա խնդրեց բոլորին լինել համարձակ. չէ՞ որ ինչպես ինքն էր պնդում' «Մենք մերոնցով ենք, ժողովու՛րդ»' այնքան գեղեցիկ ժպիտը դեմքին…
Նա այնքան գեղեցիկ էր երգում, այնքա՜ն քնքուշ…Նա խոսում ու պատմում էր իր կյանքի հետաքրքիր դրվագներից, բեմերից ու շրջագայություններրից։ Նրան ուղղված հարցերն ինձ համար այնքան անիմաստ էին թվում, որ ուզում էի պարզապես լսել նրա զրույցն առանց ընդհատումների…Հանդիպման ողջ ընթացքում նա պնդում էր, որ մարդու լավագույն առաքելությունը քայլ առ քայլ Աստծուն մոտենալն է…Ակամայից մոռացել էի, որ ես այդ ամենը լուսաբանող լրագրողն էի, ու թուղթս դատարկ էր մնացել…Այնքան բարոյախրատական ու դաստիարակչական տողեր մնացին միայն իմ մտքերում…Հետաքրքիր կարծիքներից մեկն այն էր, որ տղան վեց տարեկանից հետո չի մեծանում, պարզապես փոխվում է նրա պահվածքնու դրսևորման կուլտուրան…Այս տեսակի քննադատական դիպուկությունն ինձ ուղղակի զարմացրեց…Ու էլի այնքան մտքեր, որ հիմա պարզապես չեմ կարողանում թղթին հանձնել…Այդքան կիրթ ու այդքան հասարակ…
Պատմեց նաև իր ֆրանսիական արկածներից և հավելեց, որ իր բեմը հայ բեմն է, ուր իրեն թուլատրվում է այն, ինչ ուրիշ ոչ ոքի երբևէ չի թուլատրվել…

 


Սիրված դերասանը պատմեց նաև իր ընտանիքի մասին…Հայկը՝ տղան, ծառայում է հայոց բանակում, իսկ վերադառնալուց հետո խոստացել է միահամուռի նոր ներկայացում բեմադրել իր աղջկա և Հայկի հետ միասին…
Իսկ հանդիպման լավագույն միտքը հանդիսականին մի քանի րոպե մտածելու առիթ տվեց. «Ես կարծում եմ, որ հայ ժողովուրդը նորանոր հաղթանակներ տանելու համար միահամուռ պետք է պայքարի…Դա լավագույն միջոցն է…Իմ վերջին ներկայացման ավարտին ես խնդրելու եմ հանդիսատեսին բռնել կողքինի ձեռքն ու ինձ հետ երգել…Զգալ ազգակցիդ ուժն ու ջերմությունը…»
Հանդիպման ավարտին բոլորը նկարվում էին սիրելի դերասանի հետ, իսկ ես պարզապես փորձում էի ուղղակի մի քանի վայրկյան նրան մոտ գտնվել…

 


Օրեր անց, ես արդեն նստած էի թատրոնում՝ նրա նոր ներկայացմանը…«Ամեն Երկուշաբթի»…Ներկայացումն անդրադառնում էր մարդկային տարբեր տեսակներին, տարբեր դեպքերի ու դեմքերի ապրելակերպին ու գլխավորը…Մեզ համար այնքան անտանելի երկուշաբթին' ներկայացման գլխավոր «Հերոսն» էր…
Ամիսներ են անցել հանդիպումից ու ներկայացումից, բայց իմ բացահայտած մարդկային տեսակն ինձ հետ է ամեն օր…Ու հիմա այնքա՜ն դժվարանում եմ գնահատել իրավիճակն արդարացիորեն…Վարդանն այն մարդը չէ, ով պետք է արժանանար այս ամենին…Տեսակ, որն անգամ փաստացիորեն ներվելուց հետո, իր կյանքի ողջ ընթացքում կրելու այս ամենը՝ որպես խարան իր հոգում…
Լուսավո՜ր մարդ, թող միայն Աստված դառնա քո իսկական դատավորը, քո մեղավոր կամ անմեղ արարքների վկան…