Անցած շաբաթ YouTube–ում տեղադրվեց հայտնի Volvo մակնիշի բեռնատարների գովազդային հոլովակը, որն ուղղակի հիթ դարձավ աշխարհահռչակ դերասան Ժան–Կլոդ Վան Դամմի «ֆիրմային շպագատի» շնորհիվ։ Տեսանյութը դիտվել է գրեթե 50 մլն անգամ։
Համացանցային ամենաակտիվ օգտատերերն անմիջապես արձագանքեցին՝ ստեղծելով մեծ թվով ծաղրանկարներ և նմանակումներ՝ թե՛ տեսանյութերի և թե՛ լուսանկարների տեսքով։
Ամենահայտնի նմանակումներից մեկը հայտնի հոլիվուդյան դերասան Չենինգ Տատումի մասնակցությամբ տեսանյութն է։
Ստորև կարող եք տեսնել նաև Վան Դամմի «էպիկական շպագատի» թեմայով մի շարք ծաղրանկարներ՝ ռուսական բլոգոլորտից։