«Իհարկե հասկանում եմ, որ հասարակությունն այսօր 6/8 է նախընտրում լսել, ավելի հեշտ մարսվող երգերն են ամենասպառվողները, մեր երգիչ երգչուհիները գումար աշխատելու բնական խնդիր ունեն, բայց ես զարմանում եմ, ինչպե՞ս կարելի է այսքան էժան և ոչինչ չասող տեսահոլովակ նկարահանել, ի՞նչ է նշանակում ժամանակ չունեմ, որ ուրիշին սիրեմ, և այդ խոսքը դարձնել ողջ երգի մեխը: Ես' որպես սպառող, պահանջում եմ որակյալ արտադրանք, ի վերջո մեր հեռուստաալիքներում տարածվում է ձեր տեսահոլովակները և մեր առօրյայի մաս են կազմում' ազդելով մեր զարգացման վրա:
Արման Հովհաննիսյան, գոնե դու, որ պոտենցիալ ունես մի աղավաղի քո ձայնը և ավելի որակյալ տեսահոլովակներ ներկայացրու: Էժանագին է... գռեհիկ է... անճաշակ է...»: