Հանրահայտ մարդիկ չեն վախենում բեմի վրա կամ նկարահանման հրապարակում որեւէ փորձարկումից: Նրանք կրում են էքստրավագանտ, անկեղծ հագուստներ, շատ շպար են օգտագործում: Պապարացիներն են սիրում արտիստներին առանց դիմահարդարման լուսանկարել, բայց շատերն էլ ապացուցելու համար, որ իրենք առանց դրա էլ գեղեցիկ են, հատուկ լուսանկարվում են առանց "make-up”-ի:

Լեդի Գագան այն երգչուհիներից է, որին սովոր ենք տեսնել անսովոր սանրվածքով, խենթ գլխարկներով, յուրօրինակ զգեստներով եւ չափազանց "ներկված” վիճակում: "Harper’s Bazar” ամսագրի 2011 թվականի հոկտեմբերի համարում Գագան եւս "մերկացրեց’’ դեմքը: "Նույնիսկ առանց շպարի ներքուստ նույն մարդն եմ’’,- խոստովանել է երգչուհին:

Մեր հայրենակցուհի Քիմ Քարդաշյանը կարծում է' առանց շպարի է վատ տեսք ունի, բայց դա չխանգարեց, որ ռեալիթի-շոուի աստղը 2010 թվականին "Life and Style” ամսագրի համար առանց դիմահարդարման լուսանկարվի: "Շպարով կինը գեղեցիկ ու խնամված տեսք ունի, բայց դա նույնպես պարզապես աքսեսուար է’’,- ասել է Քարդաշյանն ու ավելացրել. "Ինքս ինձ հետ երջանիկ եմ, հենց այսպիսին եմ ես’’:

Քեթի Փերին նույնպես առանց շպարի նկար ունի:): Այն 2010 թվականին Twitter-ում է տեղադրել երգչուհու նախկին ամուսին Ռասել Բրենդը: Քեթիին դուր չեկավ ամուսնու քայլը, եւ Ռասելը ստիպված եղավ հանել նկարը, ինչն այնուամենայնիվ չխանգարեց նկարի' համացանցում տարածմանը:

Ջեսիկա Սիմփսոնը պատրաստվում է լույս աշխարհ բերել իր առաջնեկին: Երգչուհին խոստովանել է, որ երբեւիցե իրեն այսքան ինքնավստահ չի զգացել: 2010 թվականի մայիսին Ջեսիկան լուսանկարվել է "Marie Claire” ամսագրի համար' իր խոսքերով, հենց ինքնահաստատաման նպատակով: Լուսանկարը բավական հաջող է ստացվել, բայց եթե Ջեսիկայի շուրթերն իսկապես բնականից նման գույն ու փայլ ունեն, ուրեմն աղջիկներն իրեն նախանձում են:):


"Pussycat Dolls” խմբի նախկին անդամ Նիքոլ Շերզինգերը հունվարին Twitter-ում տեղադրեց իր շքեղ լոգարանում արված մի լուսանկար, որտեղ լոգանք ընդունած երգչուհին առանց շպարի է: Նորաձեւության եւ կոսմետոլոգիայի ոլորտի գրեթե բոլոր քննադատները հավանություն տվեցին "չշպարված’’ Նիքոլին:):