Ընթացիկ տարվա նոյեմբերի 20-ից հնարավոր է դարձել պատվիրել «Google Wallet Card»-ը, որը պատվիրատուին կարող է հասնել 10-12 օրվա ընթացքում: Այս մասին Google-ը հայտնել է իր պաշտոնական կայքէջում: «Google Wallet»-ը սմարթֆոնի համար նախատեսված ծրագիր է և առցանց վճարման ծառայություն: Google-ի ստեղծած այս դեբեդային քարտն իր օգտատերերին տալիս է խանութներից գնումներ կատարելու և բանկոմատից գումարներ հանելու հնարավորություն: Հատկանշական է, որ քարտը գործածվելու է միայն ԱՄՆ-ի տարածքում՝ սպառողներին թույլ տալով օգտվել իրենց Google դրամապանակի հաշիվներում պահվող միջոցներից:
«Google Wallet Card»-ն օգտագործվելու է ԱՄՆ-ի բազմաթիվ կետերում, որտեղ առկա է MasterСard-ի սպասարկում: Քարտի առավելությունն ընդգծող ևս մեկ հանգամանք՝ այն տրամադրվելու է բացարձակ անվճար՝ քարտապաններին ազատելով ամսական կամ տարեկան վճարումներից:
Իսկ թե երբ «Google Wallet Card»-ը տարածում կստանա ԱՄՆ-ի սահմաններից դուրս, դեռևս անհայտ է:
Լիլիթ Աբգարյան