Համաձայն ԱՄՆ-ի աշխատանքի վիճակագրության բյուրոյի տվյալների (U. S.BureauofLaborStatistics)' 2013 թվականին IT ոլորտի հետ կապված մասնագիտությունների համար վարձել են ավելի շատ կանաց, քան տղամարդկանց: «Համակարգչային տեխնոլոգիաներ և դրա հետ կապված ծառայություններ» դասակարգմանը վերաբերող 40 հազար թափուր տեղերից 60%-ը զբաղեցրել են կանայք: Նախորդ տարում այդ ցուցանիշը կազմել է 34%: Այս տասնամյակում սա առաջին դեպքն է, երբ կանայք IT-ում աշխատանքի են տեղավորվել ավելի հաճախ, քան տղամարդիկ:
Այնուամենայնիվ, IT ոլորտի նկատմամբ գեղեցիկ սեռի ներկայացուցիչների կողմից հետաքրքրության կտրուկ աճի մասին խոսելու կարիք չի զգացվում: Կանանց ընդհանուր քանակը, որոնք IT բնագավառում են տեղավորվել, մնացել է նույնը, ինչը և անցյալ տարում էր' շուրջ 24 հազար: Իսկ ահա տղամարդկանց քանակը կտրուկ կրճատվել է: Դա կապված է նաև բացված IT թափուր տեղերի ընդհանուր թվի հետ. 2012 թվականին դրանք կազմում էին 85 հազար, իսկ այս տարում' միայն 40 հազար:
BSL-ի զեկույցում նաև խոսվում է այն մասին, որ կանայք կատարում են գրեթե բոլոր այն աշխատանքները, որոնցով սովորաբար զբաղվում են տղամարդիկ (այլ ոլորտներում միջին ցուցանիշը կազմում է 77%): Բացի այդ, IT բնագավառում կանայք և տղամարդիկ ստանում են միևնույն աշխատավարձը, որը բնորոշ չէ այլ ոլորտների համար:
IT բնագավառում գենդերային անհավասարության թեման վաղուց է հուզում է արդյունաբերության ներկայացուցիչներին: Տեխնոլոգիաների բնագավառում գործող 2400 առաջնորդ ղեկավարների շրջանակներում անցկացված հարցումը ցույց է տվել, որ 30% ընկերություններում կանայք չեն ղեկավարող և տեխնիկական պարտավորություններ իրականացնող պաշտոններում: «Միլիարդավոր ստարթապներ»-ի 24 գործադիր տնօրեների շրջանում միայն երեքն են կին:
ԱՄՆ-ում միայն դեռահաս աղջիկների 13%-ն է ասել, որ իրենց կյանքը կցանկանան կապել STEM-ի հետ (գիտություն, տեխնոլոգիաններ, ինժեներիա և մաթեմատիկա):
Kelly IT Resources-ում համարում են, որ գործատուների համար միևնույն է, թե ինչ սեռի ներկայացուցիչ կլինի աշխատակիցը. կանացի պրոֆեսսիոնալիզմը արդեն վաղուց կասկածների առիթ չի տալիս:
Մարիամ Ծատուրյան
Ըստ startupafisha.ru կայքի