Պարույր Հայրիկյանի վրա կատարած մահափորձից հետո վրդովմունքի և հուզմունքի առաջին ալիքը անցավ: Նրան սկսում է փոխարինել Հայրիկյանի վերքերի վրա ձեռքեր տաքացենոլւ ցանկություն ունեցող որոշ քաղաքական ուժերի բարոյազուրկ գործելաոճը:

Արամ Մանուկյանի երեկվա հարցարույցից հետո մտածեցի, որ ավելի զավեշտալի մեկնաբանություն դժվար է պատկերացնել:

Բայց արիուտես, որ Ստեփան Սաֆարյանը ՆՈՒՅՆՊԵՍ ԻՐ ՈՒՂԵՂԻ ԾԱԼՔԵՐԸ ԾԱԼԱԾ ՉԻ ՆՍՏԵԼ:

Պարզվում է, որ այդ միջադեպը ձեռնտու էր իշխանություններին, քանզի Րաֆֆի Հովհաննիսյանը օրեցոր աճող վարկանիշը սարսափեցրել է իշխանություններին, և այդ «թափանիվը» կոտրելու համար մենք գնացել ենք այս աննախադեպ քայլին:

Ինչպես ասում են՝ իջե՛ք, տեղ հասանք...

Բանախոսի վերլուծական մտքի ժայթքումներն իսկապես ցնցող են:

Այն իշխանությունները, որոնք'

1. պատասխանատու են ընտրությունների օրինական անցկացման համար,
2. ապահովել են այնպիսի պայմաններ, որ ամենաշատ լուսաբանված թեկնածուն Րաֆֆի Հովհաննիսյանն է,
3. քանիցս հայտարարել են, որ գալիք ընտրությունները պետք է լավագույնը լինեն մեր նորագույն պատմության մեջ,
4. ունեն բոլոր շանսերը առաջին իսկ փուլով համոզիչ արդյունք գրանցելու,

հանկարծ որոշել են քաղաքական հարակիրի անել:

ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ համար հասկանելի համեմատություն անելով, ասեմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանի «շվաքի» տակ գոյատևող "արևմտասեր" մտքի «վերլուծականներից» KFC-ի հավի թևիկների ծիծաղն է գալիս:

Երբ Ստեփան Սաֆարյանին ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ցուցակում «տեղը դրեցին», և նա դուրս մնաց Ազգային ժողովից, ես կարծում էի, որ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ-ը մեծ կորուստ ունեցավ:

Լսելով Ստեփան Սաֆարյանին՝ երեկ հասկացա, որ Րաֆֆի Հովհաննիսյանը շատ հեռատես է և օբյեկտիվ. նա արդեն մայիսին գիտեր, որ Ստեփանը «ֆորմից ընկել է» և «պառլամենտ տանելու բան չի» և իր մաքսիմումը' Նոր Նորքի և Ավանի պատասխանատու լինելն է:

Միշտ հայտնի հետևանքներով...